Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և...

Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ

«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ» անվանմամբ։

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է միաժամանակ նպաստել գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կլիմայի փոփոխություններին ադապտացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։

Մրցույթն անցկացվում է հետևյալ  անվանակարգերում․

  1. Գյուղական տուրիզմ (հյուրատների կառուցում կամ վերակառուցում, թեմատիկ տուրերի իրականացում)
  2. Օրգանական գյուղատնտեսության աջակցություն (օրգանական սերտիֆիկացում, վայրի հավաք, մեղվապահություն)
  3. Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (կաթիլային ոռոգման, անձրևաջրերի օգտագործման համակարգերի ներդրում)
  4. Տեղական արտադրանքի աջակցություն (ներառյալ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, սնունդ)
  5. Արոտավայրերի արդյունավետ կառավարում (ենթակառուցվածքների բարելավում)

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկակակն անձինք (ներառյալ ԱՁ), ֆիզիկական անձանց խմբերը, կոոպերատիվները և այլ իրավաբանական անձինք Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերից՝

Աղիտու

Հացավան

Սառնակունք

Ախլաթյան

Իշխանասար

Սպանդարյան

Աղվանի

Խոտ

Սվարանց

Աշոտավան

Լոր

Թասիկ

Բալակ

Լծեն

Տանձավեր

Բնունիս

Մուցք

Տաթև

Դաստակերտ

Նժդեհ

Տոլորս

Դարբաս

Նորավան

Տորունիք

Գետաթաղ

Շաղատ

Ծղուկ

Գորայք

Շամբ

Ույծ

Հալիձոր

Շենաթաղ

Վաղատին

Հարժիս

Սալվարդ

Որոտնավան

Դրամաշնորհի չափը կարող է լինել 800․000-2․000․000 դրամ։

Ստորև ներկայացված է ծրագրին դիմելու հայտը, և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ձևաթուղթը  ընդունվում է միայն հայատառ։

Մրցույթում հաղթելու դեպքում դուք պարտավորվում եք ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով։

Դիմում-հայտը լրացնելու առաջ խնդրում ենք ծանոթանալ կանոնակարգի հետ։

Ներկայացվող բյուջեյի կանոններին և տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Կեղծ կամ կիսատ լրացված հայտերը ՉԵՆ դիտարկվի մրցույթի շրջանակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 070857 հեռախոսահամարով, կամ կապ հաստատել մեզ հետ bestidea@nabu.am էլ․ հասցեով։

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 31 ՄԱՅԻՍԻ 2023 թ․։

*Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։

Լրացնել հայտը