/ Content / Արտադրանքը՝ օրգանական: Ավարտվեց օրգանական...

Արտադրանքը՝ օրգանական: Ավարտվեց օրգանական գյուղատնտեսությանը նվիրված սեմինարների շարքը

«Հայաստանում Օրգանական գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում, ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված դասընթացների շարքն իր բարեհաջող ավարտն ունեցավ: Դասընթացները կազմակերպվել էին «Օրգանական մթերքի վերամշակում, փաթեթավորում, պահպանում», «Օրգանական մեղր արտադրելու օգուտները», «Օրգանական թեյ ու խոտաբույսեր» թեմաներով՝ NABU Հայաստանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից համատեղ իրագործվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում՝ Հայաստանում «Օրգանական ասոցիացիայի» հետ համատեղ:

Դասընթացների ընթացքում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող կամ դրանով հետաքրքրված անձինք ծանոթացան օրգանական մթերք արտադրելու, սերտիֆիկացնելու և միջազգային հարթակում բիզնես գործընկերներ հայթհայթելու նրբություններին:

Ակտիվ քննարկումների արդյունքում լրացվեցին թեմային վերաբերվող գրեթե բոլոր բացերը: 
Հուսով ենք, որ մեր գործունեությամբ կնպաստենք Հայաստանում օրգանական արտադրողների թվաքանակի աճին:

Հիշեցնենք, որ NABU Հայաստանը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ իրականացնում են «Հայաստանում Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր, որի շրջանակներում ֆինանսավորում են օրգանական արտադրողների սերտիֆիկացման ծախսերը: Եթե դու նույնպես ցանկանում ես դառնալ օրգանական արտադրող, հետևիր մեր էջին և ծանոթացիր ոլորտում առկա նորություններին և հնարավորություններին: