/ Content / «Ինչ անել, երբ վայրի կենդանի ես տեսնում» վերնագրով սեմինար-...

«Ինչ անել, երբ վայրի կենդանի ես տեսնում» վերնագրով սեմինար-հանդիպում Ալպինիզմի ֆեդերացիայի հետ համատեղ

Օրերս մենք ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիային կից գործող «Չորս գագաթ» մանկապատանեկան ակումբի երիտասարդ սաների հետ։ Հանդիպման նպատակը ներկայացնելն էր, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորես, երբ բնության մեջ հանդիպում ես վայրի կենդանիների։ Ունեինք շատ երիտասարդ, բայց միևնույն ժամանակ տեղեկացված լսարան։

Հանդիպման ընթացքում մեր մասնագետները պատմեցին վայրի կենդանիների վարքի առանձնահատկությունների մասին, նրանց հանդիպման արեալի և հաճախականության, ինչպես նաև նրանցից սպառնացող վտանգների մասին։ Նրանց թվում դասվում էին Արջը, Գայլը և Վայրի խոզը։

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեց անձնական փորձը, թե ինչպես և որտեղ ենք տեսել տվյալ տեսակներին և ինչ քայլերի ենք դիմել դրանից հետո։ Երիտասարդ մասնակիցներն էլ կիսվեցին իրենց պատմություններով և հետաքրքիր փաստերով։

Հանդիպումը բազմաբովանդակ էր և լի նոր ինֆորմացիայով։ Հենց այդ պատճառով մենք նպատակ ունենք շարունակել սեմինարները, բայց այս անգամ ներկայացնել այլ տեսակների, օրինակ Օձեր, Շնագայլեր, տարբեր Կատվազգիներ և այլն։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիային մեզ հրավիրելու և կազմակերպելու այս կարևոր միջոցառումը։