/ Content / Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ

Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ» -ը։

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է՝

  • Նպաստել բնական ռեսուրսների կայուն օգտագործմանն ուղղված ծրագրերի իրականացմանը․
  • Նպաստել կոոպերացիաների ստեղծմանը․

 

Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝

Լոռու մարզ՝

Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:

Տավուշի մարզ՝

Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:

Գեղարքունիքի մարզ՝

Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:

Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 13 000 000 ՀՀ դրամ։ Կոոպերացիաներին տրվող դրամաշնորհի չափը կարող է լինեն 1 600 000 – 2 700 000 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց համար մինչև 800 000 ՀՀ դրամ։ Կոոպերացիաների կողմից ներկայացվող ծրագրերը կունենան առավելություն։ Դրամաշնորհում հաղթելու դեպքում, մասնակիցը պարտավորվում է ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով (ներկայացվող ծրագրի բյուջեյի 50 տոկոսը տրամադրվում է դրամաշնորհի կողմից, իսկ մասնակցի կողմից պետք է տրամադրվի մյուս 50 տոկոսը կամ ավել):

Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 31 հունվար 2021, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։

Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 070857 հեռախոսահամարին կամ գրել bestidea@nabu.am էլ․ հասցեին։