/ Content / ՀԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին։ Բոլոր ծրագրերը հետաքրքիր էին և արժանի իրագործման, սակայն մեր դրամաշնորհի շրջանակներում երկրորդ փուլ ենք անցել 8 մասնակիցներ, ովքեր հավաքել են ամենաբարձր միավորները ըստ նախկինում ներկայացված չափանիշների, որոնք են՝

  • Մոտիվացիա
  • Ծրագրի երկարաժամկետ իրականացում
  • Սոցիալ-տնտեսական կայունություն
  • Գյուղական միջավայրի ստեղծում
  • Բնապահպանություն և բնական ռեսուրսների բարելավում
  • Կրեատիվություն
  • Զբոսաշրջային ակտիվություն
  • Առավելագույն հյուրերի քանակ
  • Նոր աշխատատեղերի ստեղծում
  • Համայնքային զարգացում
  • Գյուղական տուրիզմի զարգացում
  • Զբոսաշրջիկների հետ հաղորդակցվելու հմտություններ
  • Պատմամշակութային հուշարձաններ
  • Բնության հուշարձաններ
  • Գովազդ
  • Սերտիֆիկատների առկայություն
  • Այլ դրամաշնորհներին մասնակցություն
  • Նկարներ

Նշենք, որ մրցույթին ներկայացվել 300-ից ավել հայտ միայն այս անվանակարգում, որոնք մշակվել և գնահատվել են ժյուրիի անդամների կողմից։

Եվ այսպես, մրցույթի եկրորդ փուլ են անցնում հետևյալ մասնակիցները՝

1․ Տիգրան Մաթևոսյան, Արարտի մարզ, գյուղ Արմաշ

Գյուղական տուրիզմի զարգացումը Արմաշում

2․ Էմին Հովհաննիսյան, Արարտի մարզ, գյուղ Ուրցաձոր

Էկո-այգի

3․ Հակոբ Բեգլարյան, Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ

Նոր Թաղ հյուրատուն

4․ Սյուզան Հովսեփյան, Լոռի, գյուղ Դսեղ

Գյուղական տուրիզմը ի նպաստ համայնքի զարգացման

5․ Յուրիկ Սարգսյան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք

Ծաղկունք գյուղում գյուղական տուրիզմի զարգացում

6․ Մարգարիտա Մուրադյան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Կալավան

Քարապուր հյուրատուն

7․ Սիրարփի Խոջաբաղյան, Սյունիքի մարզ, գյուղ Վաղատին

Փեսայի տուն Թոնիր Հարսանեկան Գյուղում

8․ Մարիամ Գրիգորյան , Վայոց Ձոր, գյուղ Գնիշիկ

Գնիշիկ Էկո Հյուրատուն

 

Մասնակիցների հետ կիրականացվի հարցազրույց, որի արդյունքում կընտրվեն 2 հաղթողներ։ Բոլոր հայտատուների մեր պահանջներին չհամապատասխանելու դեպքում մենք կիրականացնենք երկրորդային մրցույթ հաջորդ 10 ամենաբարձր միավոր հավաքած մասնակիցների հետ։

Ֆերմերի կյանքը և Գործող հյուրատուն անվանակարգերի հաջորդ փուլ անցնողների անունները կհարապարակվեն մի փոքր ուշ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն հետագա նախաձեռնություններում։ Հետևե՛ք մեզ և առաջինը տեղեկացեք նոր մրցույթների և միջոցառումների մասին, որի մի մասն էլ կարող եք դառնալ հենց դուք։