/ Content / Աղբահավաք Սևանում երկար դադարից հետո

Աղբահավաք Սևանում երկար դադարից հետո

Օգոստոսի 16-ին  ակտիվ և բնության խնդիրներով մտահոգված մարդկանց մի մեծ խումբ ուղևորվեց Սևան, իրականացնելու աղբահավաք և իր ներդրումը ունենալու ներկայիս էկոլոգիական աղետների հնարավոր լուծման հարցում։

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 78 հոգի, որոնց թվում կային նաև երեխաներ և մեծահասակներ։ Նշենք նաև, որ  մասնակցում էին ոչ միայն Երևանից խմբեր, այլ նաև տեղացի կամավորներ։

Խումբը բաժանվեց չորս մասի և աղբահավաքը իրականացվեց չորս առանձին տեղամասերում։ 

Փոքրիկ ընդմիջումից հետո տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Շրջակա Միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ, և սեմինարներ՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար՝ կ.գ.թ. Էվելինա Ղուկասյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Սարուխանյանի մասնակցությամբ։

Օրը ամփոփեցինք ազգային պարերով։

 

Աղբահավաքը իրականացվում էի NABU  «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական քարոզարշավի շրջանակներում, Էկո Աղբ ՀԿ-ի համակարգմամաբ։ 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին ակտիվության և բնության հանդեպ հոգատար գտնվելու համար։