/ Content / Մաքուր ափ, մաքուր աղբյուր

Մաքուր ափ, մաքուր աղբյուր

Ամեն տարի մարտի 22-ը նշվում է որպես «Համաշխարհային ջրի օր»: Այս օրվա խորհուրդն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը ջրային ռեսուրսների կարևորության մասին ինչպես մեր շրջակա միջավայրում, այնպես էլ գյուղատնտեսության, առողջապահության եւ առեւտրի մեջ: «NABU»-Հայաստանը մեկնարկել է 2018թ.-ի մայիսի 22-ին  նախաձեռնել է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավը, որի շրջանակում 2018թ.-ի ընթացքում Հայաստանի տարբեր վայրերում իրականացվել են ջրային տարածքների պահպանմանն ու մաքրմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են ավելի քան 500 կամավորներ:

Այս քարոզարշավը հնարավորություն է տալիս՝

  • ձևավորել ակտիվ դիրքորոշում՝ շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների աղտոտվածության հարցի վերաբերյալ,
  • սերմանել պատասխանատու վերաբերմունք բնական բարիքների օգտագործման հարցում,
  • հասարակության ուշադրությունը հրավիրել առկա խնդրին և ուղիների փնտրել այն լուծելու համար

Ցավոք, դեռևս Հայաստանում ջրային տարածքների աղտոտվածության խնդիրը մնում է արդիական: Այդ իսկ նպատակով NABU-ն 2019թ-ի մարտի 22-ից շարունակում է խրախուսել կամավորական խմբերի կողմից կազմակերպված ջրային տարածքների մաքրման միջոցառումները, որոնք ոչ միայն կնպաստեն մաքուր միջավայր ունենալուն, նաև կշարունակեն ձևավորել մաքուր պահելու մշակույթ, կունենան կրթական ազդեցություն:

Ի՞նչ ենք առաջարկում մենք.

-աղբահավաքի պարագաներ՝ տոպրակներ, ձեռնոցներ, անհրաժեշտության դեպքում՝ գործիքներ

-լանչ՝ կամավորների համար

-անհրաժեշտության դեպքում՝ տրանսպորտ

-այլ իրեր կամ ծառայություններ, որոնք կօգնեն աղբահավաքին (անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկայի վարձակալություն և այլն):

Ի՞նչ է պարտավոր անել կամավորիների խումբը.

-կազմակերպել ափամերձ տարածքի մաքրում կամավորների խմբի հետ,

-մեզ ուղարկել խմբի նկարը՝  հավաքած աղբի պարկերի հետ:

Ուստի, եթե ունես ափամերձ տարածքների մաքրման պլան, հավաքել ես կամավորների խումբ, ապա նախաձեռնիր քո միջոցառումը, լրացրու հայտն ու իրականացրու այն:

Ուշադրություն, նաև՝ մարտահրավեր-մրցույթ

Միանում ենք սոց. կայքերի այս տարվա ամենից էկո մարտահրավեր-մրցույթին:

Հրապարակիր ֆեյսբուք սոցիալական կայքում նկար՝ տարածքի մինչև մաքրված պատկերը, և ձեր մաքրելուց հետո, հետևյալ հեշթեգերով՝ #Մարտահրավեր #NABUՄաքուրԱփ  կամ #ChallengeCleanShore #NABUArmenia

 Յուրաքանչյուր ամիս կընտրվի ամենից հաջող արդյունքը, կպարգևատրենք նկարի հեղինակին:

  • Ջրային տարածքներն իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ չափազանց կարևոր են, և դրանց պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: