/ Content / Սկսի՛ր քեզնից

Սկսի՛ր քեզնից

Հաճախ ասվում է՝ մի ծաղկով գարուն չի գա: Բնապահպանության ոլորտում այդպես չէ: Այստեղ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանության գործում: Շատերն ապրում են առանց մտածելու, թե ինչպես է ամեն ինչ կարգավորվում բնության մեջ, շատերը լսել կամ խոսում են բնապահպանական խնդիրների մասին, բայց ոչինչ չեն նախաձեռնում:

Պարտադիր չէ կամավոր դառնալ և հասնել երկրի մյուս ծայրը՝ մոլորակը փրկելու համար:  Յուրաքանչյուրս կարող ենք շատ բան անել շրջակա միջավայրի պաշտպանության համար՝ գտնվելով մեր տանը, քաղաքում կամ երկրում:

Հասարակության մեջ սոցիալական պատասխանատվության մակարդակը զարգացնելու համար «NABU»-Հայաստանը 2018թ.-ին անցկացրել է «Սկսի՛ր քեզնից» խորագիրը կրող քարոզարշավ:

Քարոզարշավի շրջանակում.

  • Տարբեր կազմակերպություններում, կառույցներում և հատկապես՝ ուսումնական հաստատություններում թափոնների (թուղթ և պլաստիկ) սորտավորման աղբամանների տեղադրում,
  • Բնապահպանական դասընթացներ՝ Թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ,
  • Մրցույթ՝ «Լավագույն էկո-պայուսակը» խորագրով, որի  ընթացքում պարգևատրություն մեզ ուղարկված, սեփական ձեռքերով պատրաստված լավագույն պայուսակների հեղինակներին:  

Արշավն իրականացվում է համագործակցելով ISSD (Innovative Solutions for Sustainable Development of Communities) Հասարակական կազմակերպության «Recycle it!» ծրագրի հետ: 

Արշավի ընթացքում դպրոցներին են  տրամադրվում  «Գերմանիայի  միջազգային համագործակցության ընկերության» տրամադրած թափոնների կառավարման մասին ձեռնարկները՝ «Նվազեցրո՛ւ, վերօգտագործի՛ր, վերամշակի՛ր»: