/ Content / Մեկնարկել է Հայաստանի գիշատիչ թռչունների ուսումնասիրությանն...

Մեկնարկել է Հայաստանի գիշատիչ թռչունների ուսումնասիրությանն ու պահպանությանն ուղված ծրագիրը

2018թ. մայիսի 3-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «NABU» Հայաստանի և «NABU» Կովկասի մասնագետները զբաղված էին Հայաստանի գիշատիչ թռչունների կենսաբազամազանության ուսումնասիրությամբ: Իհարկե, 16 օրը շատ բավարար չէր ողջ Հայաստանը բացահայտելու համար, քանի որ այն, ինչպես պարզվեց, ավելի մեծ է, քան թվում է: Սակայն ստացված նախնական տվյալները գոհացուցիչ են և ընդգրկուն: Այժմ մեր թիմը կզբաղվի գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության ծրագրի մշակմամբ և շատ շուտով կներկայացնի առավել մանրամասն տեղեկություններ՝ Հայաստանում նրանց կենսակերպի առանձնահատկությունների մասին: