/ Պարունակություն / «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավը Սևան ազգային պարկում

«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավը Սևան ազգային պարկում

«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում այս անգամ այցելեցինք Սևան ազգային պարկի հանրային լողափերից մեկը, որտեղ կատարեցինք համատեղ աղբահավաք «Էյ-Թի-Փի»-ի («Armenian Tree Project») և Երևանի N 97 ավագ դպրոցի աշակերտների հետ:

Որքան հաճելի է, երբ լողափը մաքուր է, շուրջդ չկան այցելուների կողմից թողնված աղբակույտեր:

Ուրեմն դու՛ք էլ միացեք մեր քարոզարշավին և եկեք միասին մաքուր պահենք մեր երկիրը:

Հիշեցում.

Բոլոր այն կազմակերպությունները, անհատներն՝ իրենց ընկերների հետ, դպրոցները և այլոք, ովքեր կցանկանան միանալ մեր քարոզարշավին, կարող են անցում կատարել այս հղումով և ստանալ մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին: