/ Content / «Հայաստանի Արծիվները» - մեկնարկում է նոր էկո-կրթական...

«Հայաստանի Արծիվները» - մեկնարկում է նոր էկո-կրթական քարոզարշավ

Ուշադրությու՛ն, ուշադրությու՜ն

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 1-ից կմեկնարկի Հայաստանի գիշատիչ թռչունների պահպանությանն ուղղված էկո-կրթական քարոզարշավներից հերթականը, այս անգամ «Հայաստանի Արծիվները» խորագրով: Նշենք, որ մինչ այս, ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել են «Բազե» և «Ճանաչենք Հայաստանի անգղներին» էկո-կրթական քարոզարշավները, որոնց շրջանակներում իրականացվել են նշված գիշատիչ թռչունների մասին պատմող դասընթացներ Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցներում, թռչնադիտարկում-էքսկուրսիաներ և մրցույթներ:

Այս անգամ ևս պահում ենք նշված ձևաչափը:

Եթե դուք ևս ցանկանում եք, որ Ձեր դպրոցը մասնակցի մեր ծրագրին, պարզապես գրեք մեզ, կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով – 094136661:

Պահպանենք կենսաբազմազանությունը՝ կրթելով երիտասարդ սերնդին: