Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանություն

 

Ներկայումս զբոսաշրջությունն առաջատար տեղ է զբաղեցնում շատ երկրների տնտեսության զարգացման գործում: Էկո-տուրիզմը զբոսաշրջության զարգացող ուղղություն է, որի հիմքում ընկած է բնական տարածքների պահպանությունը:

Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ Արարատյան մարզում էկո տուրիզմի զարգացման շրջանակներում ձևավորել են երթուղի Խոր Վիրապի տարածքում, որը գտնվում է Արարատի լեռան ստորոտներում:

Այս տարածքն ունի մի քանի տեսարժան վայրեր, որոնցից են՝ Խոր Վիրապի վանքը, Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի պեղումներն ու «Խոր Վիրապ» պետական արգելավայրը, որի հսկողության տակ է գտնվում 50 հա մակերեսով ջրաճահճային տարածք: Այն ընդգրկված է «Միջազգային կարևորության խոնավ տարածքների» կազմում՝ համաձայն Ռամսարի կոնվենցիայի: Տարածքը կարևոր է ջրլող թռչունների ավելի քան 100 տեսակների համար, որոնցից 30-ը այստեղ բնադրում են: Արգելավայրը նշանակալի դեր ունի կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովման և խոնավ տարածքի էկոհամակարգի էկոլագիական հավասարակշռության, այն թվում՝ ջրային ռեժիմի պահպանության հարցում:
Անցկացնելով տարածքի ուսումնասիրություն՝ NABU-ն հաստատեց «Խոր Վիրապ» կրթական արահետի երթուղին, որը ընդգրկում է կիսաանապատային, ճահճային էկոհամակարգեր, ինչպես նաև Հին Արտաշատի ավերակները (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.): Երթուղու երկարությունը կազմում է 2,3 կմ և ունի շուրջ մեկ ու կես ժամ տևողություն:

Արահետը ձգվում է բլրի երկայնքով՝ կիսաանապատային չոր քարքարոտ լանջով, որտեղ հանդիպում են շատ բուսատեսակներ, որոնք հարմարված են չորային միջավայրում աճելուն: Այնուհետև արահետը իջնում է դեպի «Խոր Վիրապ» պետական արգելավայր և ձգվում է ճահճուտների մոտով: Արահետը շարունակվում է մինչև Արտաշատ քաղաքի ավերակները: Բլուրն ի վեր տեսարան է բացվում դեպի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ճահճային տարածքներ: Այնուհետև երթուղին թեքվում է բլրի երկայնքով ձախ և շարունակվում կիսանապատային չոր քարքարոտ լանջով: Արահետի վերջնակետ հանդիսանում է բլուրը, որտեղից վերադառնում ենք սկզբնակետին:

Արահետի երթուղու վրա տեղակայվեցին 7 տեղեկատվական վահանակներ հին Արտաշատի և արգելավայրի էկոհամակարգերի հիմնական ընդհանուր բնութագրերով, ինչպես նաև 6 ինֆորմացիոն տեղեկատվական սեղանիկներ, որտեղ ներկայացված է կիսաանապատային և ճահճային տարածքների կենդանական և բուսական աշխարհը:

NABU-ն իրականացնում է նաև Խոր Վիրապի տարածքի մաքրման աշխատանքներ: Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը մտադիր է շարունակել բնապահպանական աշխատանքներ տվյալ տարածքում, ինչպես նաև նպաստել էկո տուրիզմի զարգացմանը Խոր Վիրապում:

Լուսանկարներ

Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանությունԱրաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանությունԱրաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանություն
Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
Մուֆլոնների և դրանց ապրելավայրերի պահպանություն
Մուֆլոնների և դրանց ապրելավայրերի պահպան...

Հայկական մուֆլոնը մանր վայրի ոչխարների տեսակներից է: Հիմն...

ավելին
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով համագործակցության նոր ձևեր
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանութ...

Հայկական հասարակության երեք տարբեր սեկտորները՝ մասնավոր ս...

ավելին