Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով համագործակցության նոր ձևեր

 

Հայկական հասարակության երեք տարբեր սեկտորները՝ մասնավոր սեկտորը, հանրային սեկտորը և բնապահպանական հասարակական կազմակերպությունները, միավորվել են այս ծրագրի շրջանակներում՝ կենսաբազմազանության, այսինքն՝ էկոհամակարգերի, տեսակների և գենոֆոնդերի բազմազանության պահպանման համար:

Նախաձեռնությունը հիմնված է միջազգային ճանաչում ունեցող «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (Corporate Social Responsibility) հայեցակարգի և «Էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսություն» (“Economics of the ecosystems and the biodiversity (TEEB)”) ուսումնասիրության վրա:

Ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ի մայիսին և ավարտվել 2015թ.-ի ապրիլին: Այն ծառայել է ՄԱԿ-ի ռազմավարական պլանին՝ «Կենսաբազմազանության ՄԱԿ-ի տասնամյակ 2011-2020» (“UN-Decade on biodiversity 2011-2020”):

2013թ.-ին Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և ռեակտորային անվտանգության նախարարությունը (BMU) ֆինանսական օժանդակություն տրամադրեց կազմակերպությանը այս ծրագրի իրականացման համար: Շնորհիվ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, ինչպես նաև Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության՝ իր երկու դաշնային գերատեսչություններով (շրջակա միջավայրի դաշնային գերատեսչություն և բնապահպանության դաշնային գերատեսչություն) օժանդակության NABU-ն և իր հայաստանյան գրասենյակը հնարավորություն ստացան կապ հաստատել ՀՀ-ի ընկերությունների, պետական մարմինների և բնապահապանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ընդգրկել նրանց այս ծրագրի մեջ:

Նշված երեք ոլորտների մասնակիցների համար կազմակերպվել են սեմինարներ: Կազմակերպվել է նաև գաղափարների մրցույթ՝ կենսաբազմազանության պահպանման գաղափարներ մշակելու համար: Դրանց իրականացումը նախատեսված էր մասնավոր հատվածի և բնապահպանական կազմակերպությունների համատեղ:

Մի կողմից, այս ծրագիրը նպատակաուղղված էր տարբեր էկոհամակարգերի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը, մյուս կողմից` ընկերությունների տնտեսական աճին: Գաղափարի իրագործման համար երեք հաղթողներ Գերմանիայի բնության պահպանության միության կողմից ստացել են 3000-5000 եվրո գումարի չափով ֆինանսական աջակցություն:

Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում
«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում...

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Գերմանիայի Բնության Պահպա...

ավելին
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի բացահայտումը Թումանյան համայնքում
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի բացահայտո...

Շարունակում ենք բացահայտել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը...

ավելին