Մեր մասին

 

Գերմանիայի բնության և կենսաբազմազանության պահպանության միությունը հիմնադրվել է 1899թ.: Գերմանիայի հնագույն և խոշորագույն բնապահպանական միություններից է: Ներառում է ավելի քան 620,000 անդամներ և հովանավորներ, որոնք բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև վտանգված ապրելավայրերի պահպանության նվիրյալներ են:

NABU-ի հիմնական նպատակներն են՝ կենդանիների ապրելավայրերի և կենսաբազմազանության պահպանումը, կայուն գյուղատնտեսության զարգացման խթանումը, անտառների կառավարման և ջրամատակարման համակարգերի զարգացումը, ինչպես նաև հասարակության մեջ բնության պահպանության գաղափարի կարևորության բարձրացումը:

Մոտ 25 տարի առաջ NABU-ն սկսել է գործունեություն ծավալել միջազգային մակարդակով՝ իրականացնելով մոդելային ծրագրեր: Գործունեության հիմնական տարածքներն են Եվրոպան, Կովկասը, Միջին և Հարավարևելյան Ասիան և Հյուսիս-Արևելյան Աֆրիկան: Այս շրջաններում NABU- ն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության և զարգացման աշխատանքներ, զբաղվում է հազվագյուտ և վտանգված տեսակների պահպանմամբ, էկոլոգիական գյուղատնտեսությամբ, էկոտուրիզմով և էկոլոգիական կրթությամբ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Բեռլինում:

Գործում են 15 տարածաշրջանային և մոտ 1500 քաղաքային և տեղական ստորաբաժանումներ: Արտերկրում միջազգային նախագծերի համակարգման համար կան մասնաճյուղեր Բրյուսելում (Բելգիա), Ադիս Աբեբայում (Եթովպիա), Մայկոպում (Ռուսաստան), Բիշքեք (Ղրղզստան) և Երևանում (Հայաստան):

Գերմանիայի բնության պահպանության միությունը աջակցում է ՀՀ բնապահպանության նախարարությանը 2001 թվականից: Գործընկերության սկզբնական տարիներին առաջնահերթությունը տրվում էր բնապահպանական միջազգային կոնվենցիաների իրականացումը: Ավելի ուշ ընդլայնել է համագործակցությունը` ներառելով համատեղ ծրագրեր: 2007 թվականի մարտին NABU-ն և ՀՀ բնապահպանության նախարարությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր Հայաստանի կենսաբազմազանության պահպանության մասին:

Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
NABU-WWF համագործակցության հուշագիր
NABU-WWF համագործակցության հուշագիր...

NABU-ի հայաստանյան մասնաճյուղը և WWF-Հայաստանը սույն թվակ...

ավելին
ՆԱԲՈՒ-Հայաստանը միացավ «Մաքրության համաշխարհային օրվան»
ՆԱԲՈՒ-Հայաստանը միացավ «Մաքրության համաշ...

«Գերմանիայի բնության պահպանության միության» &...

ավելին