«Չղջիկների միջազգային գիշեր 2018»

 

Ս.թ. Օգոստոսի 25-26 «Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղ»-ի (NABU) և «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ԲՀԿ-ի համատեղ ջանքերով, Գնդևանքի կիճում, կայացավ «Չղջիկների միջազգային գիշեր 2018» վրանային ճամբարը, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի չղջիկների կենսաբազմազանությանը, նրանց ուսումնասիրության մեթոդներին և պահպանությանն ուղղված միջոցառումներին: Ձեռքաթևավորներին ուսումնասիրող մասնագետները (ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոսներ) երկօրյա վրանային ճամբարի ընթացքում մանրկրկիտ կերպով ներկայացրեցին ձեռքաթևավորների ուսումնասիրության ժամանակակից մեթոդները. կապեցին ուլտրաբարակ ցանցեր՝ չղջիկներին բռնելու և նրանց «ափի մեջ» ցույց տալու նպատակով, ուլտրաձայնային դետեկտորների միջոցով մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին լսելու նրանց արձակած ձայները, տեղադրեցին հատուկ պատրաստված բնադրման արկղեր, ինչպես նաև ներկայացրեցին հետաքրքիր և հանրամատչելի դասախոսություն նրանց պահպանության առանձնահատուկությունների վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակից էին ինչպես հայազգի (ԵՊՀ ուսանողներ, հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, «Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղ»-ի կամավորներ և շատ այլ հետաքրքրված անձիք) այնպես էլ Գերմանիայից ժամանած թվով 26 ուսանողներ և գիտաշխատողներ, ովքեր մեզ միացան Գնդևանքի կիրճում: Նրանք ևս մասնակից եղան կազմակերպված դասախոսություններին և դաշտային աշխատանքներին ու բոլորի հետ միասին ստացան մասնակցության հավաստագրեր:  

Բացի այդ, երեկոյան խարույկի շուրջ, միջոցառման մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած հետաքրքիր նյութերը Չղջիկների մասին և առավել ակտիվ ու հետաքրքիր նյութեր պատրաստած մասնակիցները պարգևատրվեցին: 

Միջոցառումն աչքի ընկավ նաև Այնթապի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նարինե Փիլոյանի և ճամբարին մասնակից փոքրիկների կողմից կազմակերպված աղբահավաքով:

Միջոցառումն ավարտվեց Նորավանքի վանական համալիր մշակութային այցով:

Միջոցառման մասնակիցների կարծիքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

Հետաքրքիր է իմանալ

«Չղջիկների միջազգային գիշեր» միջոցառումը նշվում է 1997թ-ից ի վեր: Այն գլոբալ միջոցառում է, որի նպատակն է բարձացնել հանրության տեղեկացվածության մակարդակը այս կենդանիների պահպանության խնդիրների վերաբերյալ, մարդկանց ծանոթացնել չղջիկների տեսակների հետ, հնարավորություն ընձեռել ուլտրաձայնային դետեկտորների միջոցով լսել նրանց և այլն: Միջոցառմանը մասնակցում է շուրջ 30 երկիր՝ աշխարհի տարբեր ծայրերից: Այդ օրը հասարակական, գիտական, կրթական տարբեր կազմակերպություններ և խմբեր կազմակերպում են կրթական-տեղեկատվական միջոցառումներ: 2018 թվականին չղջիկների միջազգային գիշերը նշանակվել է օգոստոսի 25-26-ը, սակայն օրը փոփոխական է տարբեր վայրերում և երկրներում: Գերմանիայում 2018թ.-ի օգոստոսին կազմակերպվել են «Չղջիկների գիշեր 2018» խորագրով 228 միջոցառումներ:

Լուսանկարներ

«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»«Չղջիկների միջազգային գիշեր 2018»
Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով համագործակցության նոր ձևեր
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանութ...

Հայկական հասարակության երեք տարբեր սեկտորները՝ մասնավոր ս...

ավելին
«Մաքուր ափ, Մաքուր աղբյուր» – մաքրում ենք Ձորագետի կիրճը
«Մաքուր ափ, Մաքուր աղբյուր» – մաքրում են...

«Մաքուր ափ, Մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջան...

ավելին