«Անգղների միամսյակ» Հայաստանում

 

«ՆԱԲՈՒ»-ի սիրելի հետևորդներ, ուզում ենք տեղեկացնել, որ այսօր ոչ միայն «Գիտելիքի միջազգային օր»-ն է, որի առթիվ սրտանց շնորհավորում ենք բոլորին, այլ նաև «Անգղների մասին իրազեկման միջազգային օր»-ը, որը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի առաջին շաբաթ օրը:

«Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղ»-ը հայտարարում է «Անգղների միամսյակ», որի ընթացքում կիրականացնի անգղների մասին իրազեկման աշխատանքներ սոցիալական ցանցերում, դպրոցներում և հասարակական վայրերում, այս թռչունների հանդեպ վերջին շրջանում տեղի ունեցած վանդալիզմը կանխելու և աճող սերնդի մոտ նրանց հանդեպ հոգատար վերաբերմունք ձևավորելու նպատակով:

Այս մեկ ամսվա ընթացքում մեր ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել հետաքրքիր նյութեր անգղների, նրանց կենսակերպի և տարածվածության մասին, ինչպես նաև կարող եք ինքներդ հետաքրքիր նյութեր ուղարկել (ֆոտո, վիդեո, տեքստային և այլ հետաքրքիր ֆորմատներով) մեր ֆեյսբության էջին: Այդ նյութերից լավագույնները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով և կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում:

Բացի այդ «ՆԱԲՈՒ»-Հայաստանի թիմը կիրականացնի էկոկրթական դասընթացներ՝ «Հայաստանի անգղները» խորագրով, մի շարք դպրոցներում, որտեղ ևս կհայտարարվի մրցույթ անգղների հետ կապված լավագույն նկարի, պատմվածքի կամ որևէ այլ հետտաքրքիր և յուրօրինակ նյութի համար: Աշակերտները նաև հնարավորություն կստանան մասնակցելու մեր կողմից իրականացվող թռչնադիտարկում-արշավին:

Միջոցառումների շարքը կավարտվի հանրային դասախոսությամբ և թռչնադիտարկում արշավով, որի մասին տեղեկատվությունը կգտնեք մեր ֆեյսբուքյան էջում առաջիկա օրերին:

Մենք նաև բաց ենք լսելու Ձեր հետաքրքիր առաջարկները և սիրով կսպասենք Ձեր մասնակցությանը:

Հ.Գ. Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ մենք միացել ենք «Անգղների մասին իրազեկման միջազգային օրվան», որի մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:

Լուսանկարներ

«Անգղների միամսյակ» Հայաստանում
Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
«Բազե»-ն «Որորների կղզում»
«Բազե»-ն «Որորների կղզում»...

Այս անգամ «Բազե» խորագրով էկոկրթական քարոզարշ...

ավելին
Մաքուր ափ, մաքուր աղբյուր՝ Ալավերդիում
Մաքուր ափ, մաքուր աղբյուր՝ Ալավերդիում ...

Այս անգամ «Մաքուր Ափ, Մաքուր աղբյուր» ծրագիրն...

ավելին