Մուֆլոնների և դրանց ապրելավայրերի պահպանություն

 

Հայկական մուֆլոնը մանր վայրի ոչխարների տեսակներից է: Հիմնական ապրելավայրերն են լեռնային լանդշաֆտներն ու չոր տափաստանները: Հանդիպում են մի քանիսից մինչև մի քանի տասնյակ առանձնյակներից կազմված խմբեր: Մարմնակազմվածքը սլացիկ է, կոտոշները՝ դեպի մեջքը ինքնատիպ թեքվածությամբ:

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250–300 առանձնյակները: Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումն ու անասունների արածեցումը:

Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը ակտիվորեն մասնակցել է Սյունիքի մարզում հայկական մուֆլոնի պահպանման գործին՝ աջակցելով պահպանվող տարածքների և հակաորսագողական խմբերի գործունեությանը, տարածելով տեղեկատվություն մուֆլոնների պոպուլյացիաների վրա մարդածին գործոնների բացասական ազդեցության մասին:

Բնապահպանալան գործունեություն է իրականացվել երեք հիմնական ուղղություններով.

  1. Հակաորսագողություն
  2. Կրթություն
  3. Մոնոիթորինգ

1. Մուֆլոնների պոպուլյացիայի պահպանման և աճի համար կարևոր նշանակություն ունի որսագողության դեմ պայքարը: Հակաորսագողական խմբերի ֆինանսավորման և նրանց տեխնիկական զինման նպատակով Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը ավտոմեքենա է նվիրաբերել:

2. Սյունիքի մարզի դպորցներում տարեկան երկու անգամ բնապահպանական թեմաներով սեմինարներ են կազմակերպվել: Աշակերտներին ներգրավելու, կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտության գաղափարը երիտասարդների շրջանում տարածելու նպատակով կազմակերպվել են մրցույթներ: Մասնակիցները ներկայացրել են թեմատիկ ռեֆերատներ, արվեստի գործեր: Հաղթողները Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի կողմից պարգևատրվել են, ստացել նվերներ:

3. Մուֆլոնների պոպուլյացի թվաքանակի, դրանց տեղաշարժերի մասին տեղեկատվության հավաքագրման նպատակով Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները հակաորսագողական խմբերի հետ շրջայցեր են կազմկակերպել: Գրասենյակի հանձնարարությամբ ամսական միջինում հինգ անգամ արշավներ են կազմակերպվել մուֆլոնների բնակության հիմնական վայրերում

Լուսանկարներ

Մուֆլոնների և դրանց ապրելավայրերի պահպանությունՄուֆլոնների և դրանց ապրելավայրերի պահպանությունՄուֆլոնների և դրանց ապրելավայրերի պահպանություն

Տեսանյութ

Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
Օրգանական գյուղատնտեսության զարգացում
Օրգանական գյուղատնտեսության զարգացում...

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեութ...

ավելին
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով համագործակցության նոր ձևեր
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանութ...

Հայկական հասարակության երեք տարբեր սեկտորները՝ մասնավոր ս...

ավելին