«Հայաստանի Անգղները» դպրոցներում

 

Ավարտվեց «Անգղների Միամսյակի» շրջանակներում դպրոցներում կազմակերպված «Հայաստանի Անգղները» դասախոսությունների շարքի առաջին փուլը, որի ընթացքում մենք և մեր անգղները այցելեցինք Երևանում և մարզերում գտնվող 5 դպրոց: Դասախոսությունների ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանում ապրող անգղների հետ, հասկացան, որ նրանք բոլորովին անվտանգ են մարդկանց և առհասարակ բնության համար, հասցրեցին սիրել նրանց և հայտարարված մրցույթի շրջանակներում կփորձեն ներկայացնել իրենց սիրելի անգղի պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը Հոկտեմբերի 20-նն է:

Առաջին փուլի ավարտին տեղի կունենա մեծ թռչնադիտարկում-արշավ, հենց որի ժամանակ էլ կիրականացնենք մրցանակաբախությունը:

Լուսանկարներ

«Հայաստանի Անգղները» դպրոցներում«Հայաստանի Անգղները» դպրոցներում«Հայաստանի Անգղները» դպրոցներում«Հայաստանի Անգղները» դպրոցներում
Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
Հանդիպում ՆԱԲՈՒ կամավորների հետ
Հանդիպում ՆԱԲՈՒ կամավորների հետ...

Այսօր՝ 08.09.2018, տեղի ունեցավ «Գերմանիայի Բնությա...

ավելին
Մաքուր ափ, մաքուր աղբյուր՝ Ալավերդիում
Մաքուր ափ, մաքուր աղբյուր՝ Ալավերդիում ...

Այս անգամ «Մաքուր Ափ, Մաքուր աղբյուր» ծրագիրն...

ավելին