«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Գերմանիայի Բնության Պահպանության Միության» հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անգղների միամսյակ»-ի շրջանակներում կազմակերպված «Ճանաչենք Հայաստանի Անգղներին» էկոկրթական քարոզարշավը եզրափակվեց դեպի Արմաշ թռչնադիտարկում-այցով:

Շուրջ 70 աշակերտ՝ 5 մասնակից դպրոցներից (Հացիկի Ավ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց, Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, Արարատի Պարույր Սևակի անվան համար 2 հիմնական դպրոց, Վեդու համար 2 միջնակարգ դպրոց, Ալպինիզմի ֆեդերացիայի «4 գագաթ» մանկապատանեկան ակումբ), հնարավորություն ստացան բնության գրկում դիտարկելու Հայաստանում հանդիպող թռչուններին և ստանալ նոր ու հետաքրքիր գիտելիքներ նրանց մասին:

Թռչնադիտարկման ավարտին նաև տեղի ունեցավ «Ինչպես կպաշտպանեմ իմ սիրելի անգղին» մրցույթի մրցանակաբաշխությունը, որի չորս հաղթողները Հայաստանում բնակվող չորս անգղների անունից ստացան մրցանակներ՝ հեռադիտակների տեսքով:

Հաղթող աշխատանքներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյն էջում, քանզի անպայման անդրադառնալու ենք յուրաքանչյուրին՝ ներկայացնելով երեխաների պատկերացումները և առաջարկությունները անգղների և առհասարակ բնության պահպանության վերաբերյալ:

Մեր միջոցառման մասին կարող եք նաև կարդալ այստեղ և այստեղ )))

Լուսանկարներ

«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում«Անգղիկների» թռչնադիտարկումը Արմաշում
Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
«Չղջիկների միջազգային գիշեր 2018»
«Չղջիկների միջազգային գիշեր 2018»...

Ս.թ. Օգոստոսի 25-26 «Գերմանիայի բնության պահպանությ...

ավելին
«Բազե»-ն «Որորների կղզում»
«Բազե»-ն «Որորների կղզում»...

Այս անգամ «Բազե» խորագրով էկոկրթական քարոզարշ...

ավելին