Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր

 

Տուրիզմը մարդկանց ժամանակավոր տեղաշարժն է դեպի այլ երկիր` հանգստի, ժամանցի, առողջարանային, գործնական կամ ստեղծագործական նպատակներով՝ առանց վճարվող աշխատանք վարելու։ Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիստական նշանակության  օբյեկտներով, որոնք հնարավորություն են տալիս համայնքներում զարգացնել և կիրառել տուրիզմի շատ տարատեսակներ (գյուղական տուրիզմԷկոտուրիզմ, լեռնային տուրիզմ, ագրոտուրիզմ, առողջարանային տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ և այլն)

Հայաստանի պատմամշակութային մեծ ժառանգությունն ու ավանդույթները խթանում են դեպի Հայաստան զբոսաշրջիկիների այցին: Այժմ օտարերկյա զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաև հայկական գյուղական կոլորիտը՝ հայ գյուղացու կենցաղը, ապրելակերպն ու ավանդույթները: Մեր երկիրն ունենալով բնական հարուստ ռեսուրսներ`աշխարհագրական բարենպաստ դիրք, գեղեցիկ լեռնաշխարհ, առատ բուսականություն, հարուստ ավանդական խոհանոց, հյուրընկալ մարդկային գործոն, ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմի զարգացման համար:

Գյուղական տուրիզմը հանգիստն է գյուղական վայրում: Հանգստի այս ձևը զբոսաշրջիկներին, և հատկապես քաղաքաբնակներին,  թույլ է տալիս  գիտելիքներ ձեռք բերել գյուղական տնտեսության  վարման վերաբերյալ, ծանոթանալ գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակել բնական, թարմ և առողջարար սննդամթերք,: Գյուղական տուրիզմը անմիջականորեն նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ հանգեցնում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը:

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Հայաստանում

Գերմանիայի Բնության Պահպանության Հայաստանյան Մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան համատեղ իրականացնում են փոքր դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանի համայնքներում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը:

Ի՞նչ է նախատեսում ծրագիրը.

1.Վեբ-հարթակի ստեղծում՝ ոլորտը ներկայացնելու համար

greentourism.am

urgo.am

Վեբ-կայքը ներկայացնելու է բացառապես հայկական գյուղական տուրիզմի տարրերը՝ և՛ ներքին, և՛ արտաքին շուկայի համար:

Այն ընձեռնելու է հնարավորություններ.

  1. Ներկայացնելու Հայաստանում գործող բոլոր ԲՈԼՈՐ հյուրատները, տալու ամրագրման և գնահատման հնարավորություն:
  2. Ներկայացնելու Հայաստանում առկա արահետները՝ հնարավոր բոլոր մանրամասն տեղեկատվությամբ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվությամբ,
  3. Բոլոր գյուղական միջոցառումները՝ տոները, փառատոները գյուղական համայնքներում իրականացվող այլ ակտիվ միջոցառումները մեկ վայրում: ներկայացնելու համար,
  4.  Կայքը նաև կտա հնարավորություն ներկայացնել, գնահատել տեղական զբոսավարներին:
  5. Ներգնա տուրիստական կազմակերպությունները ևս ներառված են լինելու կայքում:

2.Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմը խթանող նախաձեռնություններին:

Ծրագիրը նախատեսում է փոքր և միջին դրամաշնորհներ՝

  • Փոքր նախաձեռնություններին կտրվի դրամաշնորհ մինչև 800 հազար դրամ,
  • Միջին նախաձեռնություններին կտրվի դրամաշնորհ մինչև 2մլն 500հազար դրամ արժողությամբ:

Մրցույթին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր անձինք, Հայաստանի բոլոր համայնքներից:

Նախաձեռնոթյունները պետք է`

  • ուղղված լինեն գյուղական տուրիզմի զարգացմանը և իրականացվեն Հայաստանի որևէ համայնքում, գյուղում  
  • լինեն աշխատունակ, ունենան շարունակական բնույթ,
  • ունենան անձնական ներդրում՝ դրամաշնորհի առնվազն 10%-ի չափով,
  • գործողությունների իրականացման ժամանակահատվածը ներառեն 2019թ.-ի ապրիլից մինչև օգոստոս ամիսների միջակայքում:

 Դրամաշնորհին դիմելու համար.

1. Ներբեռնեք Դիմում հայտը,

2. Լրացված հայտը անհրաժեշտ փաստաթղթերի հետ (փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ դիմում-հայտում) ուղարկեք info@greentourism.am էլ. հասցեին:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետ՝ 28.02.2019, (դիմել մինչև 12:00 (GMT+4),  վերջնաժամկետից ուշ ուղղարկված դիմումները չեն մասնակցի մրցույթին):

3.Հանդիպումներ, խորհրդատվություններ տարբեր համայնքներում, միջազգային փորձի ներկայացում:

Կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ ոլորտի մասնագետների կողմից: Հանդիպումների  մասին մանրամասն տեղեկատվություններ կհրապարակվեն acba-federation.am և nabu.am կայքերում:

Հանդիպումները կունենան տեղեկատվական և կրթական բնույթ. կներկայացվեն առավել հաջող աշխատելու հնարավորությունները, միջազգային փորձը, նաև դրամաշնորհին դիմելու ընթացակարգը, չափորոշիչները:

4.Կկազմակերպվի գյուղական տուրիզմի փառատոն, որը կամփոփի ծրագիրը:

Փառատոնի մասին ավելի մանրամասն ևս կարող եք ծանոթանալ հետևելով acba-federation.am և nabu.am կայքերին:

Գործունեություն՝ հօգուտ մարդու և բնության:

Լուսանկարներ

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր
Shirak Aragacotn Lori Gexarquniq Tavush Kotayq Armavir Ararat Vayq Syuniq Yerevan

 

Նորություններ
Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանություն
Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պա...

Ներկայումս զբոսաշրջությունն առաջատար տեղ է զբաղեցնում շատ...

ավելին
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով համագործակցության նոր ձևեր
Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանութ...

Հայկական հասարակության երեք տարբեր սեկտորները՝ մասնավոր ս...

ավելին