
Կենսաբազմազանության պահպանության ծրագրերը Բերքի փառատոնին նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում։
Ծրագրի ներկայացման համար նախատեսված տաղավարում կտեղեկանաք, թե
- ինչու է կարևոր արժեքավոր ջրաճահճային տարածքների պահպանությունը,
- ինչպես են տեղադրվում և աշխատում ֆոտոթակարդները և ինչ նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության գործում,
- ինչ հիմնախնդիր է առկա սպիտակ արագիլների շրջանում և ինչպիսի աշխատանքներ է իրականացնում NABU հայաստանյան մասնաճյուղն այն կանխարգելելու համար,
- ինչպես ենք ուսումնասիրում գիշատիչ թռչուններին և ինչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ,
- ինչու է անհրաժեշտ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի ուսումնասիրությունը և ինչ արդյունքներ է այն տվել։
Արի՛ Բերքի փառատոն սեպտեմբերի 16-17, և մենք քեզ կներկայացնենք Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։
Հիշեցնենք, որ NABU հայաստանյան մասնաճյուղը Բերքի փառատոնի համատեղ կազմակերպիչն է «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ։