Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Հայաստանն իր ողջ հմայքով

Հայաստանն իր ողջ հմայքով

Հայաստանն իր ողջ հմայքով արտերկրից ժամանած բլոգերների և լրագրողների ուշադրության կենտրոնում է։

Ինչպես արդեն գիտեք, «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել արտերկրյա բլոգերներ և լրագրողներ՝ իրենց լսարանին ներկայացնելու Հայաստանի եզակի մշակույթը։

Այս օրերին մեր հյուրերը հնարավորություն են ունեցել՝

  • ծանոթանալու հայկական ավանդական խոհանոցի առանձնահատկություններին, մասնավորապես՝ մասնակցելու հայկական տոլմայի և լավաշի պատրաստմանը
  • մասնակցելու բերքահավաքին և համտեսելու հայկական գինին
  • ուսումնասիրելու հայկական ճարտարապետության դարավոր պատմությունը
  • մասնակցելու NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված թռչնադիտարկումներին և ճանաչելու Հայաստանի կենսաբազմազանությունը
  • ծանոթանալու NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը և հյուրընկալվելու գյուղական տուրիզմի մեր շահառուների հյուրատներում՝ Արևի հյուրատունը և Թաթոյանների ջրաղացում։

Սա դեռ ամենը չէ, և մեր հյուրերը դեռ շարունակում են շրջել Հայաստանի գողտրիկ անկյուններով՝ կիսվելով իրենց տպավորություններով։

«Կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: