Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Կենսաբազմազանության ուսումնասիրություն ««Դիլիջան» ազգային...

Կենսաբազմազանության ուսումնասիրություն ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՇՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում օգոստոսի 7-ից «Դիլիջան» ազգային պարկում մեկնարկել է կենսաբազմազանության, մասնավորապես՝ ձկնաբանության և բուսաբանության ուսումնասիրություններն ու դաշտային աշխատանքները։

Ուսումնասիրություններ են իրականացվում անոթավոր բույսերի տեսակային կազմի, դրանց խտության, սպառնալիքների, Աղստև գետում հանդիպող ձկների տեսակային կազմի, վերջիններիս քանակական հարաբերակցության վերաբերյալ։

Աշխատանքների շրջանակներում արդեն ուսումնասիրություններ են իրականացվել Գետիկ գետի, Գոշ և Պարզ լճերի ջրային և հարակից ցամաքային հատվածներում։

Ստացված արդյունքները թույլ կտան մշակել հայտնաբերված բացասական գործոնների մեղմանն ուղղված միջոցառումների առաջարկություններ։