
Կանաչ արահետը և Կանաչ ուսուցման կենտրոնը տարիներ շարունակ կազմակերպել են Բերքի փառատոնը, որի մասնակիցն է եղել նաև Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:
Այս տարի փառատոնի 10-ամյակի շրջանակներում մենք հանդես ենք գալիս որպես համատեղ կազմակերպիչ «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում։
Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 16-17 գ․ Ձորաղբյուրում՝ Կանաչ կետրոնում։
Առաջիկա հրապարակումների միջոցով Ձեզ կներկայացնենք փառատոնին սպասվելիք իրադարձութունների, ինչպես նաև մեր կողմից ներկայացվող տաղավարների և հարթակների մասին։
Նշենք, որ «կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։