Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում

Թռչնաբանական ծրագրերի օգնական

Վճարվող պրակտիկայի հնարավորություն սկսնակ մասնագետների համար

Հաստիքը՝ թռչնաբանական ծրագրերի օգնական

Տևողությունը՝ մայիսից սեպտեմբեր

Նախապատվությունը կտրվի այն մասնագետներին, ովքեր ունեն՝

  • բարձրագույն կրթություն կենսաբանության, բնապահպանության, էկոլոգիայի կամ հարակից ոլորտներում,
  • անգլերենի իմացություն (գերմաներենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Microsoft office փաթեթով աշխատելու հմտություններ,
  • պաշտոնական նամակագրության վարում,
  • կազմակերպչական հմտություններ,
  • հստակ ժամկետներով աշխատելու կարողություն,
  • հնարամտություն, հարմարվողականություն, սովորելու ցանկություն,
  • երկարատև գործուղումների մասնակցելու հնարավորություն,
  • վրանային պայմաններում դաշտային աշխատանքների իրականացնելու պատրաստակամություն,
  • մեքենա վարելու հմտությունը կդիտվի որպես առավելություն։

Պարտականություններ՝

  • մասնակցություն դաշտային աշխատանքներին՝ թռչունների, կաթնասունների ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, այդ թվում՝ ֆոտոթակարդների, առցանց տեսախցիկների տեղադրում, հետազոտական աշխատանք,
  • համայնքներում հարցումների կազմակերպում և իրականացում,
  • տեսակների մոնիթորինգ,
  • գիտարշավների կազմակերպում՝ ըստ առաջարդված պլանի,
  • աշխատանք կազմակերպության դեսպանների հետ։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը Europass ձևաչափող մինչև սույն թվականի ապրիլի 10-ը՝ անցնելով հետևյալ հղմամբ։