![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/Copy%20of%20Copy%20of%20Copy%20of%20Untitled%20Design%20%281%29.png?itok=nFduK-r0)
Առաջին անգամ Հայաստանում
AI-ը կօգնի լուծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտիները
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղը և Wildlife Protection Solutions (WPS) կազմակերպությունը նոր համգործակցություն են սկսել «Մարդ-վայրի բնություն հակամարտության կանխարգելման» ծրագրի շրջանակեներում։
Այս համագործակցության շնորհիվ մենք փորձարկում ենք արհեստական բանականությամբ (AI) աշխատող ֆոտո-թակարդները և կանխարգելիչ արկղերը Եղեգիս համայնքում, որտեղ մարդիկ հաճախ են հանդիպում արջերի հետ կապված խնդիրների:
Այս գործիքներն օգնում են մեզ.
Անմիջապես նույնականացնել արջերին՝ օգտագործելով արհեստական բանականություն (AI),
Հեռու պահել արջերին բնակելի տարածքներից առանց նրանց վնասելու:
Վերոնշյալ տեխնոլոգիաների հաջող փորձարկումից հետո, դրանք կարող ենք կիրառել Հայաստանի այլ վայրերում նույնպես՝ օգնելով մարդկանց և վայրի կենդանիներին խաղաղ ապրել միասին:
Շնորհակալություն ենք հայտնում ենք 4dignity կազմակերպությանը՝ կանխարգելիչ միջոցների տեղադրմանն աջակցելու համար։
Հետևեք մեր էջին, ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մանրամասները բաց չթողնելու համար: