/ Պարունակություն / Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ

Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում հայտարարվում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ» -ի  շարունակությունը։ Մրցույթը հայտարարվում է միայն գործող կոոպերատիվների համար։ 

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է նպաստել բնական ռեսուրսների (հողի, ջրի, կենսաբազմազանության) կայուն օգտագործմանը։

 

Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝

Լոռու մարզ՝

Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Պուշկինո, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:

Տավուշի մարզ՝

Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:

Գեղարքունիքի մարզ՝

Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:

Կոոպերատիվներին տրվող դրամաշնորհի չափը կարող է լինել առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ:  Դրամաշնորհում հաղթելու դեպքում, մասնակիցը պարտավորվում է ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով (ներկայացվող ծրագրի բյուջեյի 50 տոկոսը տրամադրվում է դրամաշնորհի կողմից, իսկ մասնակցի կողմից պետք է տրամադրվի մյուս 50 տոկոսը կամ ավել): Ծրագրի շրջանակում 6 կոոպերատիվներ կստանան իրենց ներկայացրած ծրագիրն իրականացնելու հնարավորություն։ Ծրագրին կարող են դիմել ինչպես ծրագրի շրջանակում ստեղծված կոոպերատիվները, այնպես էլ ծրագրային գյուղերում գործող կոոպերատիվները։ 

Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 15 հուլիսի 2022, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։

Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 070857 հեռախոսահամարին կամ գրել bestidea@nabu.am էլ․ հասցեին։