/ Պարունակություն / Լուսանկարչական մրցույթ

Լուսանկարչական մրցույթ

«Տարվա թռչուն 2022 – Սպիտակ արագիլ» արշավի շրջանակներում հայտարարում ենք լուսանկարչական մրցույթ՝ երեք խորագրով.

  1. Մեր հարևան արագիլը – ներկայացնել լուսանկարների շարք (առավելագույնը 5 լուսանկար), որոնցում պատկերված կլինեն միևնույն բնում բնակվող զույգը, նրանց ձագուկների կյանքը, առաջին թռիչքը և այլն),
  2. Հայաստանի Սպիտակ արագիլները – տվյալ թռչնատեսակի գեղեցիկ, գեղարվեստական լուսանկարներ (առավելագույնը 5 լուսանկար),
  3. Սպիտակ արագիլների էկոլոգիա – ներկայացնել արագիլների կենսակերպին բնորոշ հետաքրքիր և յուրօրինակ կադրերը, որոնք կբացահայտեն այս թռչունների մասին հանրությանն անհայտ կողմերը (առավելագույնը 5 լուսանկար):

Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ և օտարերկրացի յուրաքանչյուր քաղաքացի՝ առանց տարիքային սահմանափակման:

Մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր լուսանկար պետք է՝

  • արված լինի ՀՀ տարածքում,
  • պատկերի Սպիտակ արագիլ տեսակին և/կամ իր ապրելավայրերը,
  • ունենա լուսանկարման վայրի և ժամանակահատվածի (ամսաթիվ) մասին տեղեկատվություն,
  • ունենա կարճ նկարագրություն, պատմություն լուսանկարի մասին,
  • ուղարկվի JPEG ֆորմատով՝ անվանման հատվածում նշելով մրցույթի խորագիրը (օր.՝ Մեր հարևան սպիտակ արագիլը), հեղինակի ազգանունը,
  • նվազագույնը համապատասխանի 1280x720 կետայնությանը,
  • ուղարկվի առավելագույնը 10MB չափսով,
  • չխախտի արդեն իսկ գոյություն ունեցող լուսանկարների, արվեստի գործերի և այլ տեսակի մատերիալների հեղինակների հեղինակային իրավունքը,
  • չներառի կենդանիների հանդեպ և/կամ այլ տեսակի բռնության պատկերներ:

Դիմորդները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել whitestorkarmenia@nabu.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ որպես վերնագիր նշելով այն խորագիրը, որով մասնակցելու են մրցույթին: Յուրաքանչյուր նկարի համար անհրաժեշտ է ուղարկել առանձին նամակ, նշելով՝

  • Անուն, ազգանուն,
  • Ծննդյան օր, ամիս, տարի,
  • Բնակության վայր,
  • Հեռախոսահամար,
  • Մրցույթի խորագիր (միևնույն նկարը կարող է ներկայացվել տարբեր խորագրերի համար)
  • Նկարի նկարագրություն, պատմություն,
  • Նկարահանման ամսաթիվ և վայր,
  • Ֆոտոխցիկի տեսակ:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 31-ը: Հաղթողներն ընտրվելու են մրցույթի համար կազմավորված ժյուրիի կողմից և պարգևատրվելու են Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599049 հեռախոսահամարով: