Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում

Էջը գտնված չէ

Հարցվող "/hy/tarva-trchun" էջը չի հայտնաբերվել:

«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Տեսակի ընտրությունն իրականացվում է քվեարկության միջոցով, որի արդյունքում ամենաշատ ձայները հավաքած թռչնատեսակը ընտրվում է որպես հաջորդ տարվա խորհրդանիշ:

2022 թվականին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը տարվա թռչուն էր հայտարարել Սպիտակ արագիլին (Ciconia ciconia):

2023 թվականի տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանալու է հետևյալ թռչնատեսակների միջև՝

· Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina)

· Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)

· Քարարծիվ (Aquila chrysaetos)

· Սովորական կիվիվ (Vanellus vanellus)

· Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus)

· Կանաչ մեղվակեր (Merops persicus)

Քվեարկության արդյունքում 2023 թվականի տարվա թռչուն ընտրված թռչնատեսակի մասին հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվելու են տարաբնույթ էկոկրթական միջոցառումներ ՀՀ ողջ տարածքում:

Քվեարկությունը բաց է լինելու մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը, որից հետո իրականացվելու է արդյունքներ ամփոփում և հայտարարվելու 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: Մինչ դեկտեմբերի 10-ը Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն:

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս կրթական արշավն իրականացնում է 2020 թվականից: Մինչ այդ արշավն իրականացվում էր «Հայաստանի թռչունների պահպանության միության» կողմից: