![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/Copy%20of%20%D4%BF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D6%85%D6%80.png?itok=jbcaAExD)
«Տարվա թռչուն - 2025»-ի քվեարկության հաջորդ փուլը սկսված է։
Քվեարկի՛ր նախընտրելի թռչնատեսակի օգտին՝ անցնելով հետևյալ հղմամբ՝
https://nabu.am/en/bird-of-the-year-2025-public
Առաջադրված 36 թռչնատեսակից, որոնք ներկայացված են համապատասխան նկարներով, ձեզ մնում է միայն քվեարկել ձեր նախընտրածի օգտին և այդպիսով մասնակցել Աշխարհի ամենամեծ բնապահպանական արշավին։
Հիշեցնենք, որ արդեն 6 տարի անընդմեջ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «Տարվա թռչուն» արշավը Հայաստանում։ Այն նպատակ ունի հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ընտրված թռչնատեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:
Այս փուլում 5 առավելագույն ձայներ հավաքած թռչունները կանցնեն հաջորդ փուլ:
Շտապեք քվեարկել: