Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Content / Ավարտական կոնֆերանսի ամփոփում

Ավարտական կոնֆերանսի ամփոփում

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին կայացավ «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի ավարտական կոնֆերանսը, որը կրում էր «Բնության պահպանությունը և գյուղական տարածքների զարգացումը կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի հարավում․ մարտահրավերներ և միջոցառումներ» անունը։ Կոնֆերանսի կազմակերպիչներն էին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Էկո-գլոբ բնապահպանական ՀԿ-ն։

Միջոցառմանը հրավիրված էին տեղական և միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Ներկայացվեցին ինչպես վերոնշյալ ծրագրի արդյունքները, այնպես էլ կլիմայի փոփոխության ադապտացմանն ուղղված այլ ծրագրեր։

Կոնֆերանսի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելզը և Էկո գլոբ բնապահպանական ՀԿ-ի նախագահ Նունե Դարբինյանը։

Ողջունելով ներկաներին՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, նշեց, որ միությունը գործում է Հայաստանում դեռևս 2001 թվականից՝ ակտիվորեն իրականացնելով ծրագրեր՝ ուղղված կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու համայնքների զարգացմանը։ Միությունն իր գործունեության առաջին իսկ օրերից սերտ համագործակցել է տեղական ու միջազգային մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների հետ։ Ավարտելով խոսքը՝ Ն․ Գրիգորյանը ներկայացրեց հյուրերին՝ խոսքը փոխանցելով ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելզին։

Կ․ Բուդեր-Պելզը նշեց, որ Հարավային կովկասում անհրաժեշտ է աջակցել կենդանական աշխարհին և այստեղ շատ կարևոր են ջրային ռեսուրսները։ Նա նաև նշեց, այս նպատակով համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ NABU, CNF, WWF և այլն։ Բուդեր-Պելզը առանձնացրեց բարեփոխումներին նպաստելու աջակցությունը՝ այս հարցում կարևորելով նաև կառավարության դերը։

Ելույթը շարունակեց Էկո-գլոբ ՀԿ-ի նախագահ Նունե Դարբինյանը։ Նա նշեց, որ անհամեմատելի է NABU-ի դերը և պատիվ է, որ միությունը որպես երկիր ընտրել է Հայաստանը։

Ծրագրի արդյունքներով, հաջողված պատմություններով և ձեռքբերված փորձով կիսվեցին NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, ծրագրի աշխատակիցներ Ֆիլիպ Աշիկյանը, Աննա Հովհաննիսյանը և Մարինե Առաքելյանը։

Հաջորդաբար ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ CNF հայաստանյան մասնաճյուղից, GIZ Հայաստանից, Ավստրիական զարգացման գործակալությունից, Շեն-ից, FAO-ից, WWF Հայաստանից և «Էյ Թի Փի» երևանյան գրասենյակից։

Կոնֆերանսին առցանց միացման հնարավորություն են ստացել նաև ծրագրի թիրախային գյուղերի բնակիչները, ծրագրի շահառուները, տեղական ՀԿ-ները, համայնքների պաշտոնական ներկայացուցիչները։

Կոնֆերանսը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Հայաստանում» ծրագրի մի մասն էր և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից: