/ Content / «Էկո-Կովկաս-2019» առաջին միջտարածաշրջանային բնապահպանական...

«Էկո-Կովկաս-2019» առաջին միջտարածաշրջանային բնապահպանական փառատոն

Սեպտեմբերի 28-ին Ադիգեա Հանրապետության Մայկոպի տարածաշրջանում  տեղի ունեցավ «Էկո-Կովկաս-2019» առաջին միջտարածաշրջանային բնապահպանական փառատոնը, որին մասնակցում էր նաև NABU Հայաստանի թիմը։ Փառատոնի նպատակը կովկասյան տարածաշրջանում բնապահպանության և զբոսածրջության ոլորտում մարդկանց գիտելիքների  և տեղեկացվածության մակարդակի բարձրացումն էր։

Փառատոնի հիմնական թեմաներն էին՝

- տուրիզմ (ճանաչողական, մարզական, բացօթյա հանգստի, հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ);

- առողջություն (բժշկական հաստատություններ, սպա կենտրոններ, ֆիթնես կենտրոններ, յոգայի կենտրոններ);

- կրթություն (համալսարաններ, քոլեջներ, դպրոցներ, մանկապարտեզներ);

- գիտություն և նորամուծություններ (գիտական ​​հրապարակումներ, հետազոտությունների իրականացման մեթոդներ, փորձարարական և լաբորատոր սարքավորումներ);

- շրջակա միջավայրի և բնության պահպանություն (հասարակական կազմակերպություններ, պետական ​​հիմնարկներ, աղբահանություն և վերամշակում իրականացնող կազմակերպություններ, էներգետիկա, կամավորություն, արգելոցներ և ազգային պարկեր):

Փառատոնին մասնակցում էին ոչ միայն տեղի, այլ նաև հարևան շրջաններից և արտասահմանյան երկրներից շուրջ 83 կազմակերպություն։ Կային հյուրեր Կրասնոդարից, Կարաչայ-Չերքեզիա Հանրապետությունից, Կաբարդինո-Բալկանյան Հանրապետությունից, Ստավրոպոլից, Ռոստովից, ինչպես նաև Աբխազիայից և Գերմանիայից:

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան մասնաճյուղը ևս ներկայացրեց Հայաստանի տարածքում իրականացվող իր ծրագրերը՝ պատասխանելով այցելուների կողմից հղված բոլոր հարցերին։

Փառատոնի ընթացքում մասնակիցներն ու կազմակերպությունները հնարավորություն ունեցան իրականացնել փորձի փոխանակում՝ բնապահպանական, էկո-կրթական, զբոսաշրջության և բազմաթիվ այլ ծրագրերի բնագավառում, ինչը ապահովեց փառատոնի՝ որպես տեղեկատվական հարթակ, հաջող իրականացումը: