/ Պարունակություն / «Տարվա թռչուն» մրցույթը Հայաստանում և թռչնաբանների օրը

«Տարվա թռչուն» մրցույթը Հայաստանում և թռչնաբանների օրը

Այսօր՝ փետրվարի 19-ին, թռչնաբանների մասնագիտական օրվան զուգընթաց, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ընտրել է Գիշանգղ (neophron percnopterus) տեսակին, որպես 2021 թվականի «տարվա թռչուն» մրցույթի հաղթող։

Մրցույթի նպատակն է բարձրացնել թռչունների մասին տեղեկացվածության մակարդակը, և էլ ավելի լսելի դարձնել նրանց սպառնացող վտանգները։

Գիշանգղը Կարմիր Գրքում գրանցված տեսակ է, վտանգված է և ունի մեր ուշադրության և պահպանության կարիքը։

2022 թվականին «Տարվա թռչուն» մրցույթի հաղթող տեսակին կընտրենք միասին՝ հանրային քվեարկության միջոցով։ Քվեարկությունը կիրականացվի մեր մեդիահարթակների օգնությամբ, որին կարող են մասնակցել բոլորը։

Մենք շնորհավորում ենք ինչպես գիտնական-թռչնաբաններին, այնպես էլ սովորական թռչնասերներին տոնի առթիվ