/ Պարունակություն / «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիր

«Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիր

2017 թվականին արագիլների շրջանում նկատելի է աղտոտվածության երևույթը։ Առաջին զանգերն այդ մասին ստացվեցին Արա­րա­տի մար­զի Հովտա­շեն գյու­ղից։ Հետա­գա որոշ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ցույց տվե­ցին, որ Հովտաշենից բա­ցի կան այլ բնակավայրեր ևս, որ­տեղ բնադ­րող արագիլ­նե­րի փետ­րա­ծած­կը սևա­ցած է:

Աղտոտումը նկատվում է թե՛ ծնողների և թե՛ ձագերի մոտ: Սա ան­միջա­կան կապ ու­նի սպի­տակ ա­րա­գիլ­նե­րի կերակրման ձևի հետ: Այս­պես, ծնող­նե­րը ձա­գե­րին կե­րակ­րե­լիս կի­սա­մարս­ված սնուն­դը լց­նում են կամ ձա­գե­րի կտուցների կամ բնի մեջ: Այս գործընթացը հա­ճախ շատ ան­փույթ է ի­րա­կա­նաց­վում, ին­չի հետ­ևան­քով սնուն­դը և ջուրը թափ­վում են ձա­գե­րի գլ­խին, մեջ­քին և թևե­րին: Բնա­կան, մա­քուր սնն­դի դեպ­քում փե­տուր­նե­րը ժա­մա­նա­կի ընթաց­քում հեշ­տու­թյամբ մաքր­վում են: Սա­կայն օրգանական յու­ղե­րով աղ­տոտ­ված սնն­դի դեպ­քում այն մնում է փե­տուր­նե­րի վրա։

Քա­մու, ար­ևի և ե­ղա­նա­կային այլ գոր­ծոն­նե­րի հետ­ևան­քով փե­տուր­նե­րին կպած օրգանա­կան յու­ղե­րը կարծրանում են, ին­չի հետ­ևան­քով փե­տուր­նե­րը կորց­նում են իրենց հիմ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը, այն է՝ ա­պա­հո­վել մարմ­նի ջերմա­մե­կու­սա­ցու­մը և թռ­չե­լու ու­նա­կու­թյու­նը: Այդ ի­սկ պատ­ճա­ռով, հենց ա­ռա­ջին թռիչ­քը ե­րի­տա­սարդ սպիտակ ա­րա­գիլ­նե­րի մոտ, կախ­ված աղ­տոտ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նից, ան­հա­ջող է լինում, ին­չի հետ­ևան­քով նրանք հայտնվում են բնա­կա­վայ­րե­րի փո­ղոց­նե­րում և զոհ դառ­նում ա­րա­գըն­թաց մե­քե­նա­նե­րին կամ թա­փա­ռող շնե­րի հար­ձա­կում­նե­րին։

Այս խնդիրներով պայմանավորված՝ Գեր­մա­նի­այի բնու­թյան պահպա­նու­թյան մի­ու­թյան (NABU) հայաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղը մեկ­նար­կում է Արարատյան դաշ­տում արա­գիլ­նե­րի էկոլո­գի­այի ու­սում­նա­սի­րու­թյան ծրա­գի­րը, ո­րը նպատակ ու­նի բացահայտե­լու աղտոտ­ման ա­րե­ա­լը, պատ­ճառ­նե­րը, ի­նչ­պես նաև իրա­կա­նացնե­լու աղտոտ­ման հետևան­քով ա­նօգ­նա­կան դար­ձած թռ­չուն­նե­րի փրկարա­րա­կան աշխատանք­ներ:­

Իրականացվող միջոցառումերի վերաբերյալ մանրամասները և կատարված աշխատանքները պարբերաբար կներկայացնենք ինչպես մեր սոցիալական ցանցերում, այնպես էլ մեր կայքում։