1971 թվականից սկսած՝ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) իրականացնում է «տարվա թռչուն» էկոկրթական արշավը և այսօր այն ոչ միայն Գերմանիայում, այլև մի շարք այլ երկրներում դարձել է ամենամեծ բնապահպանական արշավներից մեկը։ Հետագայում արշավը ստացել է տարատեսակ կրկնօրինակումներ՝ տարվա ծառից միչև քարանձավային կենդանի։
2020 թվականից առ այսօր Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «տարվա թռչուն» արշավը Հայաստանում։ Արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:
Ընտրությունն իրականանում է հանրային քվեարկության միջոցով, որի շրջանակներում հանրությունն ընտրում է թեկնածու թռչնատեսակներից նախընտրելին։
Ընտրված թռչնատեսակի շուրջ ողջ տարվա ընթացքում իրականացվում են՝
- թռչնատեսակի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ստեղծում և տարածում սոցիալական էջերի և տեղեկատվական թերթիկների միջոցով,
- հետազոտական աշխատանքներ թռչնատեսակի չուի, նրան սպառնացող վտանգների վերաբերյալ,
- դասընթացներ, թռչնադիտարկումներ, մրցույթներ Երևանի և մարզերի դպրոցներում,
- ճանաչողական տեսահոլովակների նկարահանում։
Ստորև կարող եք ծանոթանալ Հայաստանում յուրաքաչնյուր տարի ընտրված թռչնատեսակներին։
|
|
|
|
|