/ Պարունակություն / ‹‹Դիլիջան›› ազգային պարկի կենսաբազմազանության...

‹‹Դիլիջան›› ազգային պարկի կենսաբազմազանության ուսումնասիրություններ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ‹‹Դիլիջան›› ազգային պարկի հետ համագործակցության շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սկսում է պարկի կենսաբազմազանության ուսումնասիրություններ, մասնավորապես՝ ձկնաբանական, թռչնաբանական, բուսաբանական, խոշոր կաթնասունների հետազոտություններ։

Հետազոտությունը թույլ կտա բացահայտել տեսակային կազմը, էնդեմիկ և կարմիր գրքային տեսակների տեսաբաշխվածությունը, նրանց վրա ազդող բացասական գործոնները։

Հետազոտության շնորհիվ նաև կիրականացվի գույքագրում, կմշակվի հայտնաբերված բացասական գործոնների մեղմանն ուղղված միջոցառումների առաջարկություններ։