/ Պարունակություն / Կայացավ խորացված դասընթացների 3-րդ փուլը

Կայացավ խորացված դասընթացների 3-րդ փուլը

Ապրիլի 19-22-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Էրոզիայի վերահսկում և հողի կայուն օգտագործում» և «Դրամաշնորհային և զարգացման ծրագրերին դիմելու հայտերի մշակում» թեմաներով խորացված դասընթացներ ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչների համար։

Դասընթացների առանցքային թեմաներն էին՝

  • հողի էրոզիայի կանխարգելման տեխնիկան,
  • հողի կառավարման կայուն պրակտիկան,
  • դրամաշնորհային և զարգացման ծրագրերին դիմելու հայտերի մշակման առանձնահատկությունները:

Դասընթացների ավարտին մասնակիցներին տրամադրվեց տնկիներ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: