/ Պարունակություն / Խորացված դասընթացներ Սյունիքում ապրիլի 19-22

Խորացված դասընթացներ Սյունիքում ապրիլի 19-22

«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում տեղի կունենան «Էրոզիայի վերահսկում և հողի կայուն օգտագործում», «Դրամաշնորհային և զարգացման ծրագրերին դիմելու հայտերի մշակում» թեմաներով խորացված դասընթացներ՝

  • ապրիլի 19-ին՝ Սիսիան քաղաքում․ Ույծ, Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Տորունիք, Դաստակերտ, Նժդեհ, Աշոտավան, Հացավան, Թասիկ, Սալվարդ բնակավայրերի բնակիչների համար:
  • ապրիլի 20-ին՝ Սիսիան քաղաքում․ Գորայք, Իշխանասար, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շաղատ, Բալաք և Մուցք բնակավայրերի բնակիչների համար:
  • ապրիլի 21-ին՝ Լոր գյուղում․ Դարբաս, Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտնավան, Շամբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Լծեն և Շենաթաղ բնակավայրերի բնակիչների համար:
  • ապրիլի 22-ին՝ Շինուհայր գյուղում․ Տաթև, Հալիձոր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Աղվանի և Տանձավեր բնակավայրերի բնակիչների համար։

Դասընթացները տեղի կունենան ժ․ 10։30-18։00։

Օրակարգը և քննարկվող թեմաները կարող եք տեսնել կից նկարում։

Տեղերը սահմանափակ են։

Գրանցվելու համար զանգահարել +374 77 709280 հեռախոսահամարով։

Վերջնաժամկետը՝ ապրիլի 16-ը՝ ներառյալ։

Դասընթացներն իրականացվում են «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: