/ Content / NABU-Armenia-ն մասնակցում է The Middle East Organic and...

NABU-Armenia-ն մասնակցում է The Middle East Organic and Natural Product Expo-ին

The Middle East Organic and Natural Product Expo-ն  միակ իրադարձությունն է, որը կենտրոնանում է Միջին Արևելքում և Աֆրիկայում օրգանական / բնական արդյունաբերության վրա: Ցուցահանդեսը միավորում է լավագույն համաշխարհային ապրանքանիշերն ու ընկերությունները և կարևոր դեր է իրականացնում բոլոր օրգանական, բնական և էկոլոգիապես մաքուր բիզնեսների համար:

Ցուցահանդեցի նպատակն է տեղի արտադրողների համար ստեղծել լավագույն հարթակ և հնարավորություն տալ ուղղակի առևտուր իրականացնել: Դուբայում 17-րդ ցուցահանդեսի համար մասնակիցներ են ժամանելու 55+ երկրներից, և ցուցահանդեսում կներկայացվի 25,000+ լավագույն արտադրանքներ:

Ցուցահանդեսը նշվում է որպես տարածաշրջանի տեղական գնորդների կողմից առևտրի լավագույն հարթակ: Դուք ունեք հնարավորություն հանդիպել մասնակիցների հետ դեմ առ դեմ և բանակցել լավագույն գործարքների համար՝ առանց միջնորդների միջամտության:

Ցուցահանդեսն անցկացվում է ԱՄԷ Կլիմայի Փոփոխության և Շրջակա Միջավայրի Նախարարության հովանու ներքո և աջակցվում է Օրգանական գյուղատնտեսական շարժման միջազգային ֆեդերացիայի (IFOAM) կողմից:

ՆԱԲՈՒ-Հայաստանը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին, ներկայացնելով իր շահառուների կողմից արտադրված օրգանական ապրանքները։

Սա ևս մեկ հարթակ է ստեղծելու համար նոր կապեր և զարգացնել օրգանական մթերքների արտադրությունը թե՛ Հայաստանի տարածքում, և թե՛ նրա սահմաններից դուրս։ Մեր շահառուների համար սա հիանալի հնարավորություն է իրենց արտադրանքը ցուցադրել արտասահմանում, և ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի զարգացման և մթերքների արտահանման համար։