/ Content / Էրեբունի արգելոց

Էրեբունի արգելոց

Էրեբունի արգելոցը գտնվում է ՀՀ Արարտի մարզում, Երևան քաղաքից ոչ հեռու։ Հիմնադրվել է 1981 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում։ Նրա հիմնական և կարևորագույն արժեքներից մեկը, վայրի ցորենների գենոֆոնդի պահպանությունն է, որը աշխարհում եզակի է։ Այժմ արգելոցը զբաղեցնում է 120 հա տարածք։

Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ): Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։