/ Content / Համագործակցության հուշագիր NABU-ի և Դիլիջան Ազգային Պարկի...

Համագործակցության հուշագիր NABU-ի և Դիլիջան Ազգային Պարկի միջև

2020 թվականի մայիսի 13-ին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Մենք բավական երկար ժամանակ է ինչ համագործակցում ենք Դիլիջան Ազգային Պարկի հետ և մինչև այս արդեն իսկ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, սակայն մայիսի 13-ին դա ամրապնդվեց երկու կողմերի միջև համագործակցության համաձայնագրի կնքմամբ։

Ըստ համաձայնագրի երկու կողմերը պատրաստակամ են իրականացնել գիտահետազոտական, բնապահպանական ծրագրեր, կատարել փորձի փոխանակում, իրականացնել տարբեր տուրիստական և էկոկրթական միջոցառումներ, դաշտային աշխատանքներ և ստեղծել տվյալների բազա էկոհամակարգերի վերաբերյալ  և այլն։

Սա ևս մեկ հնարավորություն է ստեղծել գիտելիքներով, փորձով և նոր հնարավորություններով լի հարթակ, որտեղ հնարավոր կլինի աշխատել և իրագործել նորանոր ծրագրեր հանուն մարդու և բնության: