/ Content / Կենսաբազմազանության միջազգային օր

Կենսաբազմազանության միջազգային օր

Մայիսի 22 -ը նշվում է որպես կենսաբազմազանության միջազգային օր։

2005 թվականի ՄԱԿ-ի ուղերձում ասվում է, որ կենսաբազմազանությունը մի գործոն է, որի վրա հիմնված է կայուն զարգացումը և որը պաշտպանում է հասարակությունը անկանխատեսելի ցնցումների հետևանքներից:

Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն գանձը, որը մենք ունենք։

Այս օրվա առթիվ ներկայացնում ենք անցած մի քանի տարիների մեր ունեցած ֆոտո-թակարդներից կադրեր։ Սա մեր փոքրիկ ներդրումն է Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության գործում, որը նպատակ ունենք շարունակել և էլ ավելի մեծ քայլեր իրականացնել լուծելու հնարարավորինս շատ խնդիրներ։