/ Content / ՀԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին։ Բոլոր ծրագրերը հետաքրքիր էին և արժանի իրագործման, սակայն մեր դրամաշնորհի շրջանակներում երկրորդ փուլ են անցել Ֆերմերի կյանքը անվանակարգից 10 և Գործող հյուրատուն անվանակարգից 10 մասնակիցներ, ովքեր հավաքել են ամենաբարձր միավորները ըստ նախկինում ներկայացված չափանիշների, որոնք են՝

  • Մոտիվացիա
  • Ծրագրի երկարաժամկետ իրականացում
  • Սոցիալ-տնտեսական կայունություն
  • Գյուղական միջավայրի ստեղծում
  • Բնապահպանություն և բնական ռեսուրսների բարելավում
  • Կրեատիվություն
  • Զբոսաշրջային ակտիվություն
  • Առավելագույն հյուրերի քանակ
  • Նոր աշխատատեղերի ստեղծում
  • Համայնքային զարգացում
  • Գյուղական տուրիզմի զարգացում
  • Զբոսաշրջիկների հետ հաղորդակցվելու հմտություններ
  • Պատմամշակութային հուշարձաններ
  • Բնության հուշարձաններ
  • Գովազդ
  • Սերտիֆիկատների առկայություն
  • Այլ դրամաշնորհներին մասնակցություն
  • Նկարներ

Նշենք, որ մրցույթին ներկայացվել 500-ից ավել հայտ, որոնք մշակվել և գնահատվել են ժյուրիի անդամների կողմից։

Եվ այսպես, Ֆերմերի կյանքը անվանակարգում մրցույթի երկրորդ փուլ են անցնում հետևյալ մասնակիցները՝

1․ Ռուսլան Թորոսյան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ

"Համի սկզբնաղբյուր" սենսորային դասընթաց

2․ Մարուսյա Բալայան, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան

Փրկենք Անտառը

3․ Էդուարդ Մկրտչյան, Տավուշի մարզ, գյուղ Հովք

Հովք Ճամբար

4․ Ավագ Հարությունյան, Վայոց Ձոր, գյուղ Արտաբույնք

Սմբատաբերդ և Ցաղաց քար տանող ճանապարհին գինու համտեսի
սրահ-թորանոցի կազմակերպում

5․ Իրինա Դարբինյան, Սյունիքի մարզ, գյուղ Քարահունջ

Թթենուտ

6․ Արմեն Մուրադյան, Լոռու մարզ, քաղաք Ալավերդի

Համտեսի սրահի կառուցում

7․ Արտակ Մարտիրոսյան, Արագածոտնի մարզ, գյուղ Ուջան

Ոզնիների այգի

8․ Գոհար Մովսիսյան, Կոտայքի մարզ, գյուղ Թեղենիք

Հացապատում

9․ Պողոս Հովհաննիսյան, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական

Chir's House-ը զարգանում է հայկական սպառողի համար

10․ Վահե Հախվերդյան, Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական 

Խխունջաբուծական ֆերմա

 

Գործող հյուրատուն  անվանակարգում մրցույթի երկրորդ փուլ են անցնում հետևյալ մասնակիցները՝

1․ Վաղարշակ Միքայելյան, Սյունիքի մարզ, գյուղ Տաթև

Տաթևի հյուրատուն

2․ Հովհաննես Մարգարյան, Շիրակի մարզ, գյուղ Պեմզաշեն

Stone Art Guest House

3․ Մարտին Սարգսյան, Շիրակի մարզ, գյուղ Մեծ Սարիար

Սարգսյանների հյուրատուն

4․ Դավիթ Ավետիսյան, Տավուշի մարզ, գյուղ Ենոքավան

Berkriwine

5․ Արփինե Նիկոլյան, Շիրակի մարզ, գյուղ Ցողամարգ

Նիկոլյանս հյուրատուն

6․ Ալեքսան Ներսիսյան, Տավուշի մարզ, գյուղ Աղավնավանք

Աղավնատուն

7․ Սամվել Սարգսյան, Կոտայքի մարզ, Բջնի

Բջնիհաուզ հյուրտուն

8․ Վահե Դարբինյան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Կալավան

"Հուգա" առաջին գյուղական քովորքինգը

9․ Գևորգ Գասպարյան, Վայոց Ձոր, գյուղ Եղեգիս

"Արևի" գաստրո-բակ

10․ Գոռ Ղազարյան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գետաշեն

«Թոնդրակ» հյուրատների համալիր

 

Մասնակիցների հետ կիրականացվի հարցազրույց, որի արդյունքում կընտրվեն 2 հաղթողներ։ Բոլոր հայտատուների մեր պահանջներին չհամապատասխանելու դեպքում մենք կիրականացնենք երկրորդային մրցույթ հաջորդ 10 ամենաբարձր միավոր հավաքած մասնակիցների հետ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն հետագա նախաձեռնություններում։ Հետևե՛ք մեզ և առաջինը տեղեկացեք նոր մրցույթների և միջոցառումների մասին, որի մի մասն էլ կարող եք դառնալ հենց դուք։