/ Content / Բազե

Բազե

Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, արդիական է դառնում հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը։ Ցանկացած բնագավառում գործունեություն ծավալող մարդկանց անհրաժեշտ են էկոլոգիական գիտելիքներ, իսկ դրա համար՝ էկոլոգիական մտածողություն զարգացնող միջավայր։

Մարդիկ հաճախ վնաս են պատճառում բնությանը, որսում անհետացման եզրին կանգնած կենդանիներ, թռչուններ՝ անտեղյակ լինելով կենսաբազմազանության կարևորության և Կարմիր գրքում գրանցված տեսակների մասին։

Հայաստանում էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացման նպատակով «NABU»-Հայաստանը նախաձեռնել է «Բազե» խորագրով քարոզարշավ։ ՀՀ մարզերի դպրոցներ այցելելու ընթացքում կազմակերպվում են դասեր նվիրված Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներին, Հայաստանի կենսաբազմազանությանը և շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Կազմակերպվում են բնության թեմայով մրցույթներ, որոնք ստեղծագործականությունը խթանող միջավայր են ստեղծում՝ նպաստելով բնաճանաչողության մակարդակի բարձրացմանը։