«Մաքուր ապագա» ծրագրի թիմը այցելել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալենի տարածքային գրասենյակ՝ փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման ընթացքում հայաստանյան մասնաճյուղը ծանոթացավ
- NABU Հյուսիսային Ռայն-Վեստֆալենի տարածքային գրասենյակի գործունեությանը,
- իրականացվող ծրագրերին,
- քննարկվել է կազմակերպության կողմից կիրառվող պրակտիկան կամավորների հետ աշխատանքում,
- իրականացվել է համեմատություն կամավորների հետ աշխատանքի առանձնահատկությունների միջև:
Կազմակերպությունը հնարավորություն է ունեցել նաև ծանոթանալու NAJU-ի կամավորներին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին:
Իսկ Հյուսիսային Ռայն-Վեստֆալենի տարածքային գրասենյակի աշխատակազմն իր հերթին ծանոթացավ NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը և իրականացվող ծրագրերին:
Շնորհակալություն ենք հայտնում գործընկերներին ջերմ ընդունելության և փորձի արդյունավետ փոխանակման համար:
Հիշեցնենք, որ «մաքուր ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։