/ Պարունակություն / Տարվա թռչնի դեսպաններ

Տարվա թռչնի դեսպաններ

«Տարվա թռչուն» էկոկրթական արշավի շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է տարվա թռչնի դեսպանների հավաքագրում, որի շրջանակներում կիրականացվեն վերապատրաստումներ հետևյալ թեմաներով՝

  • տարվա թռչուն 2024՝ սպիտակապոչ արծիվ,
  • սպիտակ արագիլ․ մենք և շրջակա միջավայրը,
  • բնության թևավոր սանիտարներ,
  • գիշատիչ թռչուններ,
  • բնության հատուկ պահպանվող տարածքներ,
  • և ընթացիկ այլ թեմաներ։

Վերապատրաստումից հետո դեսպանները կամավոր հիմունքներով վերոնշյալ դասընթացները կիրականացնեն Երևանի և մարզերի դպրոցներում։

Դիմել կարող են՝

  • ուսուցիչները, ովքեր վերապատրաստումից հետո դասընթացները պարբերաբար կվարեն իրենց դպրոցներում և շրջանում առկա այլ դպրոցների աշակերտների համար ևս,
  • հետաքրքրված բոլոր այն անձինք, ովքեր չափահաս են և պատրաստ են մեկնել տարբեր մարզեր դպրոցականների շրջանում դասընթացներն իրականացնելու նպատակով։

Երևան համայնքի և հարակից շրջանի բնակիչների համար դասընթացները կիրականանան Իսահակյան 18 հասցեում («Իսահակյան» բիզնես-կենտրոն, 2-րդ հարկ, սեն․ 2), իսկ հեռու մարզերի բնակիչների համար՝ առցանց եղանակով։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։