/ Պարունակություն / Էկոկրթական միջոցառումների շարք «Տարվա թռչուն-սպիտակ արագիլ...

Էկոկրթական միջոցառումների շարք «Տարվա թռչուն-սպիտակ արագիլ» արշավի շրջանակներում

Հաշվի առնելով, որ տարվա թռչունը սպիտակ արագիլն է՝ մենք սկսում ենք էկոկրթական միջոցառումների շարք, որի շրջանակներում անցկացվելու են սպիտակ արագիլների մասին դասընթացներ Հայաստանի դպրոցներում:

Դասընթացների ընթացքում երեխաները կծանոթանան արագիլներին, իրենց էկոլոգիային, սպառնացող վտանգներին և դրանց կանխարգելման հնարավոր տարբերակներին:

Եթե ուզում եք, որ Ձեր դպրոցը նույնպես մասնակցի դասընթացին, կա՛պ հաստատեք մեզ հետ՝ ուղարկելով նամակ մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 044599949 հեռախոսահամարին: