/ Content / Համագործակցության նոր ձևեր՝ Հայաստանի կենսաբազմազանության...

Համագործակցության նոր ձևեր՝ Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության նպատակով

Հայաստանի մասնավոր և հանրային սեկտորները, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունները, միավորվել են այս ծրագրի շրջանակում՝ հանուն կենսաբազմազանության՝ էկոհամակարգերի, կենդանատեսակների, բուսատեսակների և գենոֆոնդերի պահպանման:

Նախաձեռնության հիմքում միջազգային ճանաչում ունեցող «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» («Corporate Social Responsibility») հայեցակարգն է և «Էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսություն» («Economics of the ecosystems and the biodiversity» («TEEB»)) ուսումնասիրության եզրակացությունները:

Ծրագիրը իրականացվել է 2013թ.-ի մայիսից  2015թ.-ի ապրիլ ժամանակահատվածում՝ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության ՄԱԿ-ի տասնամյակ 2011-2020» («UN-Decade on biodiversity 2011-2020») ռազմավարական պլանին համահունչ:

Այս ծրագիրն իրականացվեց 2013թ.-ին Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMU) ֆինանսական օժանդակությամբ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, ինչպես նաև Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության և վերջինիս ներքո գործող Շրջակա միջավայրի դաշնային գերատեսչության և Բնապահպանության դաշնային գերատեսչության օժանդակության շնորհիվ «NABU»-ի գլխավոր և հայաստանյան գրասենյակները հնարավորություն ստացան կապ հաստատել հայաստանյան ընկերությունների, պետական մարմինների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ընդգրկել նրանց այս ծրագրում:

Կազմակերպվել են սեմինարներ, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման գաղափարների մրցույթ: Հաջող գաղափարների իրագործումը նախատեսված էր մասնավոր հատվածի և բնապահպանական կազմակերպությունների ներգրավմամբ:

Ծրագիրը երկու նպատակ էր հետապնդում. առաջին՝ նպաստել բազմապիսի էկոհամակարգերի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը, և երկրորդ՝ խթանել ընկերությունների տնտեսական աճը: Գաղափարի իրագործման համար երեք հաղթողներ «NABU»-Հայաստանի կողմից ստացել են 3000-5000 եվրո ֆինանսական աջակցություն: