/ Պարունակություն / Կայացան առաջին խորացված դասընթացները Սյունիքում

Կայացան առաջին խորացված դասընթացները Սյունիքում

Մարտի 26-29-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Գյուղատնտեսական կայուն պրակտիկաները փոքր ֆերմերային տնտեսություններում» թեմայով խորացված դասընթացներ ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչների համար։

Դասընթացների առանցքային թեմաներն էին՝

  • օրգանական գյուղատնտեսությունը,
  • կլիմայադիմացկում գյուղատնտեսությունը,
  • կայուն գյուղատնտեսության պրակտիկաները։

Իսկ դասընթացների ավարտին գարնան մեկնարկի կապակցությամբ մասնակիցները ստացան բերքատու տնկիներ՝ որպես խրախուսում դասընթացին մասնսակցելու համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: