/ Պարունակություն / Խորացված դասընթացները Սյունիքում շարունակվում են

Խորացված դասընթացները Սյունիքում շարունակվում են

Ապրիլի 5-8-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Ոռոգման ջրի արդյունավետ օգտագործում և կաթիլային ոռոգման համակարգեր» թեմայով խորացված դասընթացներ ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչների համար։

Դասընթացների առանցքային թեմաներն էին՝

  • ջրային ռեսուրսների կառավարման համակարգերը,
  • ջրի պահանջների գնահատումը, կաթիլային ոռոգման համակարգերը,
  • կաթիլային ոռոգման համակարգերի ծախսերի և օգուտների վերլուծությունը,
  • փոքր տնտեսությունների համար կաթիլային ոռոգման համակարգերի սպասարկում։

Իսկ դասընթացների ավարտին մասնակիցները կրկին ստացան տնկիներ՝ որպես խրախուսում դասընթացին մասնակցելու համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: